Սաղմոսներ

42

ՍԱՂՄՈՍ ԽԲ (ԽԳ)

Սաղմոս Դաւթի։՝՝

1Դատ արա ինձ, , եւ իրաւ արա ինձ ի դատաստանի իմում. յազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ նենգաւորէ փրկեա զիս։ 2Դու, Աստուած, հզօրիչ իմ ես, ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ։ 3Առաքեա, Տէր, զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ, եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո։ 4Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ որ ուրախ առնէ զմանկութիւն իմ՝՝ խոստովան եղէց քեզ օրհնութեամբ, Աստուած, Աստուած իմ։

5Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ , խոստովանեա նմա՝՝, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)