Սաղմոսներ
78
ՍԱՂՄՈՍ ՀԸ (ՀԹ)
Սաղմոս Ասափայ։
1Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո, արարին զԵրուսաղէմ որպէս զհիւղս մրգապահաց՝՝։ 2Արկին զդիակունս ծառայից քոց գէշ թռչնոց երկնից, եւ զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի։ 3Հեղին զարիւնս նոցա որպէս ջուր շուրջ զԵրուսաղեմաւ, եւ ոչ ոք էր որ թաղէր զնոսա։ 4Եղաք մեք նախատինք դրացեաց մերոց, ծաղր եւ այպն կատականաց այնոցիկ որ շուրջ էին զմեւք։
5Մինչեւ յե՞րբ, Տէր. բարկանա՞ս դու ի սպառ. բորբոքեսցի՞ որպէս հուր նախանձ քո։ 6Հեղ զբարկութիւն քո ի վերայ ազգաց որ զքեզ ոչ ճանաչիցեն, ի վերայ թագաւորաց որ զանուն քո ոչ կարդացին։ 7Զի կերան զՅակոբ եւ զտեղի նորա աւերեցին։
8Մի՛ յիշեր զմեղս մեր զառաջինս, վաղվաղ եկեսցէ առ մեզ ողորմութիւն քո, Տէր, զի աղքատացաք յոյժ։ 9Օգնեա մեզ, Աստուած փրկիչ մեր, վասն փառաց անուան քո. Տէր, փրկեա զմեզ եւ քաւեա զմեղս մեր վասն անուան քո։ 10Մի՛ երբեք ասասցեն ի հեթանոսս, թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա. այլ յայտնի ինչ լիցի ի վերայ հեթանոսաց առաջի աչաց մերոց, առ ի խնդրել զվրէժ արեանց ծառայից քոց որ հեղաւ։
11Մտցէ առաջի քո հեծութիւն կապելոց. ըստ մեծութեան բազկի քո շահեա դու զորդիս սպանելոց։ 12Հատո դրացեաց մերոց եւթնպատիկ ի ծոց նոցա, նախատինս զոր նախատեցին զքեզ, Տէր։ 13Մեք ժողովուրդ եւ խաշն արօտի քո խոստովան եղիցուք առ քեզ յաւիտեան, ազգէ յազգ պատմեսցուք զօրհնութիւնս քո։
Գրաբար, 1895 · HYGRB1895