Սաղմոսներ

8

2Տէր, Տէր մեր, զի՜ սքանչելի է քո յամենայն երկրի, համբարձաւ մեծվայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս։ 3Ի բերանոյ մանկանց տղայոց եւ ստնդիեցաց հաստատեցեր զօրհնութիւն. վասն թշնամեաց , Տէր, զի եղծցի թշնամին եւ հակառակորդն։

4Տեսից՝՝ զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին եւ զաստեղս զորս դու հասատեցեր. 5ո՞վ է մարդ՝ զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թէ այց ինչ արասցես դու նմա։ 6Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք եւ պատուով պսակեցեր զնա. 7եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց. զամենայն ինչ հնազանդ արարեր ի ներքոյ ոտից նորա, 8զխաշն եւ զարջառ եւ զամենայն ինչ, եւս եւ զերէ վայրի, 9զթռչունս երկնից, զձկունս ծովու՝ որ շրջին ընդ շաւիղս ծովու։ 10Տէր, Տէր մեր, զի՜ սքանչելի է անուն քո յամենայն երկրի։

Գրաբար, 1895 · HYGRB1895