Սաղմոսներ
82
2Աստուած, ո՞ քեզ նմանիցէ՝՝. մի՛ լռեր եւ մի՛ դադարեր, Աստուած։ 3Զի ահա թշնամիք քո գոչեցին, եւ ատելիք քո համբարձին զգլուխս իւրեանց։ 4Ի վերայ ժողովրդեան քո խորամանկեցին զգիտութիւն, խորհեցան ի վերայ սրբոց՝՝ քոց, 5եւ ասացին. Եկա՛յք սատակեսցուք զնոսա յազգաց, եւ մի՛ յիշեսցի անուն Իսրայելի եւ եւս։ 6Խորհեցան միաբանութեամբ ի միասին, եւ վասն քո ուխտ արարին։ 7Բանակք Եդովմայեցւոց եւ Իսմայելացիք, Մովաբ եւ Հագարացիք, 8Գեբաղ, Ամովն, Ամաղէկ, եւ այլազգիքն ամենայն բնակչօքն հանդերձ Ծուրայ։ 9Նա եւ Ասուր եկեալ էր ընդ նոսա. ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ։
10Արա զնոսա որպէս զՄադիամ, որպէս զՍիսարա, որպէս զՅաբին ի ծործորսն Կիսովնի։ 11Սատակեցան նոքա յականս Դովրայ, եւ եղեն որպէս զաղբ երկրի։ 12Արա զիշխանս նոցա որպէս զՈվրէբն, զԶէբն, զԶէբէէ եւ զՍաղմանա եւ զամենայն իշխանս նոցա. 13ոյք ասացին. Ժառանգեսցուք ի մեզ զսրբութիւն Աստուծոյ։ 14Աստուած իմ, արա զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ։ 15Որպէս հուր զի այրէ զանտառ, որպէս բոց զի կիզու զլերինս։ 16Այսպէս հալածեսցես զնոսա մրրկաւ քով, եւ բարկութեամբ քով խռովեցուսցես զնոսա։ 17Լից զերեսս նոցա անարգանօք, եւ խնդրեսցեն զանուն քո, Տէր։ 18Ամաչեսցեն եւ խռովեսցին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթալից կորիցեն։ 19Ծանիցեն զի անուն քո Տէր է, եւ դու միայն բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի։
Գրաբար, 1895 · HYGRB1895