Սաղմոսներ

85

ՍԱՂՄՈՍ ՁԵ (ՁԶ)

Աղօթք Դաւթի։

1Խոնարհեցո, Տէր, զունկն քո եւ լուր ինձ, զի եւ տնանկ եմ ես։ 2Պահեա զանձն իմ զի սուրբ եմ ես. փրկեա զծառայս քո, իմ, որ ի քեզ յուսացայ։ 3Ողորմեա ինձ, Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ։ 4Ուրախ արա զանձն ծառայի քո, զի առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ։ 5Զի դու, Տէր, քաղցր ուղիղ ես, բազումողորմ առ ամենեսեան որ կարդան առ քեզ։ 6Ունկն դիր, Տէր, աղօթից իմոց, եւ նայեաց ի ձայն խնդրուածաց իմոց։ 7Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ։

8Ոչ ոք է նման քեզ յաստուածս, Տէր, եւ ոչ ոք է որպէս զգործս քո։ 9Զամենայն ազգս զոր արարեր՝ եկեսցեն եւ պագցեն առաջի քո, եւ փառաւոր արասցեն զանուն քո յաւիտեան։ 10Մեծ ես դու, Տէր, եւ առնես սքանչելիս, եւ դու միայն ես Աստուած։ 11Առաջնորդեա ինձ ի ճանապարհի քում, եւ գնացից ի ճշմարտութեան քում, եւ ուրախ եղիցի սիրտ իմ՝ երկնչել յանուանէ քումմէ։ 12Խոստովան եղէց առ քեզ, Տէր Աստուած իմ, բոլորով սրտիւ իմով, փառաւոր արարից զանուն քո յաւիտեան։ 13Մեծ եղեւ ի վերայ իմ ողորմութիւն քո, փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց։

14Աստուած, անօրէնք յարեան ի վերայ իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ, եւ ոչ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց։ 15Այլ դու, Տէր Աստուած իմ, գթած ես եւ ողորմած, երկայնամիտ՝ բազումողորմ եւ ճշմարիտ։ 16Նայեաց առ իս եւ ողորմեա ինձ. տուր զօրութիւն ծառայի քո, կեցո զորդի աղախնոյ քո. 17եւ արա առ իս նշան բարութեան. տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու, Տէր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս։

Գրաբար, 1895 · HYGRB1895