Սաղմոսներ

90

ՍԱՂՄՈՍ Ղ (ՂԱ)

Օրհնութիւն գովութեան Դաւթի։՝՝

1Որ բնակեալ է յօգնութեան Բարձրելոյն, ընդ Աստուծոյ յերկինս հանգիցէ։ 2Ասասցէ՝՝ Տեառն. Ընդունելի իմ ես, ապաւէն իմ , եւ ես յուսամ ի նա։ 3Նա զիս յորոգայթէ որսողին, ի բանից խռովութենէ՝՝։ 4Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ի հովանի թեւոց նորա յուսասցիս. որպէս զէն՝ շուրջ եղիցի զքեւ ճշմարտութիւն նորա։ 5Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, եւ ոչ ի նետէ որ թռչի ի տուէ, 6յիրէ որ շրջի ի , ի գայթակղութենէ դիւին՝՝ ի հասարակ աւուր։ 7Անկցին ի կողմանէ քումմէ հազարք, եւ բեւրք ընդ աջմէ քումմէ, եւ առ քեզ ինչ ոչ մերձեսցին։ 8Բայց միայն աչօք քովք հայեսցիս դու, եւ զհատուցումն մեղաւորաց տեսցես։

9Զի դու, Տէր, յոյս իմ ես. զԲարձրեալն արարեր ապաւէն քեզ. 10ոչ հասցեն առ քեզ չարք, եւ տանջանք մի՛ մերձեսցին ի յարկս քո։ 11Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո։ 12Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո։ 13Ի իժից եւ քարբից գնասցես դու, առ ոտն կոխեսցես զառեւծն եւ զվիշապն։

14Քանզի յիս յուսացաւ եւ փրկեցից զնա, հովանի եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ։ 15Կարդասցէ առ իս՝ եւ ես լուայց նմա, եւ առ նմա եղէց ի նեղութեան. փրկեցից, փառաւոր արարից զնա. 16երկայն աւուրբք լցուցից զնա եւ ցուցից նմա զփրկութիւն իմ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)