Սաղմոսներ

94

ՍԱՂՄՈՍ ՂԴ (ՂԵ)

Օրհնութիւն գովութեան Դաւթի։՝՝

1Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ փրկիչ մեր։ 2Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ 3Աստուած մեծ է Տէր, Թագաւոր մեծ ի վերայ երկրի։ 4Ի ձեռս նորա ամենայն տիեզերք՝՝ երկրի, եւ բարձրութիւնք լերանց նորա են։ 5Նորա է ծով եւ նա արար զնա, եւ զցամաք ձեռք նորա ստեղծին։ 6Եկայք պագցուք , անկցուք եւ լացցուք՝՝ առաջի Տեառն արարչին մերոյ։ 7Նա ինքն է Տէր Աստուած մեր, մեք ժողովուրդք ձեռին նորա, եւ խաշն արօտի նորա։

8Այսօր եթէ ձայնի նորա լսիցէք, մի՛ խստացուցանէք զսիրտս ձեր որպէս ի Դառնութեանն, յաւուրն փորձութեան յանապատին, 9ուր փորձեցին զիս հարքն ձեր, քննեցին զիս եւ տեսին զգործս իմ։ 10Զքառասուն ջանացայ ընդ ազգին ընդ այնմիկ՝՝ եւ ասացի. Միշտ մոլորեալ են սրտիւք. եւ նոքա ոչ ծանեան զճանապարհս իմ։ 11Որպէս երդուայ ի բարկութեան իմում, թէ՝ Մտցեն ի հանգիստ իմ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)