Հայտնութիւն

3

1Եւ առ հրեշտակ Սարդիացւոց եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ որ ունի Հոգին Աստուծոյ եւ զեւթն . Տեսի զգործս քո զի կենդանւոյ ունիս եւ մեռեալ ես։ 2Լեր արթուն եւ այսուհետեւ, զի հանդերձեալ ես՝՝ մեռանել. քանզի ոչ գտի զգործս քո կատարեալ առաջի Աստուծոյ։ 3Արդ յիշեա թէ որպէս լուարն, եւ պահեա եւ ապաշխարեա. ապա թէ ոչ զուարթանաս, գամ որպէս գող. եւ ոչ ոք իմանայ՝՝ զգալուստ իմ առ քեզ։ 4Ունիս սակաւ մի զանուն Սարդիացւոցն՝՝ որք ոչ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց, շրջին ի սպիտակս որում արժանի եղեն՝՝։ 5Որ յաղթէ այսպէս զգեցցի սպիտակս, եւ ջնջեսցի անուն՝՝ նորա ի դպրութենէն կենաց. եւ խոստովանեցայց զանուն նորա առաջի Հօր իմոյ եւ հրեշտակաց։ 6Որ ունի ականջս՝ լուիցէ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս։

7Եւ առ հրեշտակն Փիղադեղփեաց եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ Սուրբն, Ճշմարիտն՝ որ ունի զփականս Դաւթի. բանայ՝ եւ ոչ ոք է որ փակէ, եւ փակէ՝ եւ ոչ ոք է որ բանայ. 8Տեսի զգործս քո. ահա ետու առաջի քո դուռն բացեալ, զոր ոչ ոք կարէ փակել. զի սակաւիկ ունիս զօրութիւն, եւ պահեցեր զբանս իմ, եւ ոչ ուրացար զանուն իմ։ 9Ահաւասիկ ես տամ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։ 10Զի պահեցեր զբան համբերութեան իմոյ, եւ ես պահեցից զքեզ ի փորձութեան քո. որ հանդերձեալ է գալ յամենայն տիեզերս՝ փորձել զամենայն բնակեալս յերեսս երկրի։ 11Ահա գամ վաղվաղակի. կալ զոր ունիսդ, զի մի՛ ոք առցէ զպսակ քո։ 12Որ յաղթէ՝ արարից զնա սիւն տաճարի Աստուծոյ իմոյ, եւ արտաքս այլ մի՛ եւս ելցէ. եւ գրեցից ի վերայ նորա զանուն Աստուծոյ իմոյ, եւ զանուն քաղաքի Աստուծոյ իմոյ, զնորն Երուսաղեմի, որ իջանելոց է յերկնից Աստուծոյ իմոյ, անուն նորա՝՝ նոր։ 13Որ ունի ականջս՝ լուիցէ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս։

14Եւ առ հրեշտակն Լաւոդիկեայ եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ Ամէնն. Վկայն հաւատարիմ եւ ճշմարիտ, Սկիզբն սկզբան արարածոց Աստուծոյ. 15Գիտեմ զգործս քո, զի ոչ ցուրտ ես եւ ոչ ջերմ. պարտ էր քեզ ցուրտ լինել եւ կամ ջերմ։ 16Այլ դու գաղջ ես, եւ ոչ ջերմ եւ ոչ ցուրտ, հանդերձեալ ես փսխել ի բերանոյ իմմէ։ 17Զի ասես. Մեծատուն էի եւ մեծացայ, եւ ոչ իւիք կարօտ եմ. եւ ոչ գիտես եթէ դու ես ողորմելի եւ հէք եւ , մերկ եւ կոյր։ 18Արդ ես խորհրդակից եղէց քեզ. Առ, գնեա յինէն փորձեալ ի հրոյ զի մեծասցիս, եւ հանդերձս սպիտակս՝ զի զգեցցիս, զի մի՛ երեւեսցի անվայելչութիւն մերկութեան քո. եւ դիր դեղ յաչս քո զի տեսցես։ 19Ես զոր սիրեմ յանդիմանեմ եւ խրատեմ. նախանձեա այժմ եւ ապաշխարեա։ 20Ահաւասիկ կամ ես առ դուրս եւ բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա եւ ընթրիս արարից առ նա, եւ նա ընդ իս։ 21Որ յաղթէ՝ տաց նմա նստել ընդ իս յաթոռ իմ, որպէս եւ ես յաղթեցի եւ նստայ յաթոռ Հօր իմոյ։ 22Որ ունիցի ականջս՝ լուիցէ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս։

Գրաբար, 1895 · HYGRB1895