Հայտնութիւն
6
1Եւ տեսի զի եբաց Գառնն զմին յեւթն կնքոցն՝՝, եւ լուայ ի միոյ ի չորից կենդանեացն իբրեւ զձայն որոտման զի ասէր թէ՝ Գամ՝՝։ 2Եւ տեսի եւ ահա ձի սպիտակ, եւ որ հեծեալն էր ի նմա՝ ունէր աղեղն. եւ տուաւ նմա պսակ, եւ եկն յաղթողն զի յաղթեսցէ՝՝։
3Եւ յորժամ եբաց զկնիքն երկրորդ, լուայ յերկրորդ կենդանւոյն զի ասէր. Գամ։ 4Եւ ել այլ ձի կարմիր, եւ որ հեծեալն էր ի վերայ նորա՝ տուաւ նմա առնուլ զխաղաղութիւն յերկրէ, զի զմիմեանս զենցեն, եւ տուաւ նմա սուր մի մեծ։
5Եւ յորժամ եբաց զկնիքն երրորդ, լուայ յերրորդ կենդանւոյն զի ասէր թէ՝ Գամ՝՝. եւ տեսի եւ ահա ձի սեաւ, եւ որ նստեալն էր ի վերայ նորա՝ ունէր կշիռ ի ձեռին իւրում։ 6Եւ լուայ ձայն ի միջոյ չորից կենդանեացն. Կապիճ մի ցորեան՝ դենարի միոջ, եւ երեք կապիճ գարի՝ դենարի միոջ. եւ ձէթ եւ գինի մի՛ վնասեսցես։
7Եւ յորժամ եբաց զկնիքն չորրորդ, լուայ ձայն ի չորրորդ կենդանւոյն զի ասէր թէ՝ Գամ՝՝։ 8Եւ տեսի, եւ ահա ձի շլոռոս, եւ որ նստէրն ի վերայ նորա՝ ունէր զՄահ՝՝, եւ Դժոխք երթային զհետ նորա. եւ տուաւ նմա իշխանութիւն չորրորդ մասին աշխարհի սատակել սրով եւ սովով եւ մահուամբ եւ գազանօք երկրի։
9Եւ յորժամ եբաց զկնիքն հինգերորդ՝ տեսի ի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան զենեալ՝՝ վասն բանին Աստուծոյ եւ վասն վկայութեան նորա զոր ունէին։ 10Որք ասէին ի ձայն մեծ. Մինչեւ յե՞րբ, Տէր սուրբ եւ ճշմարիտ, ոչ դատիս եւ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրի։ 11Եւ տուաւ նոցա արկանելիս սպիտակս՝՝, եւ ասացաւ նոցա զի հանգիցեն փոքր մի ժամանակ, մինչեւ լցցին ծառայակիցք նոցա եւ եղբարք նոցա որք հանդերձեալ են կատարել իբրեւ զնոսա։
12Եւ տեսի յորժամ եբաց զկնիքն վեցերորդ, եղեւ շարժումն մեծ, եւ արեգակն եղեւ սեաւ իբրեւ զկապերտ այծեայ, եւ լուսինն բոլորովին եղեւ իբրեւ արիւն։ 13Եւ աստեղք երկնից թօթափեցան յերկիր, որպէս տերեւ թզենւոյ զի ուժգին շարժիցի ի հողմոյ՝՝. 14եւ երկինք իբրեւ զմագաղաթեայ գիրս գալարին. եւ ամենայն լերինք եւ կղզիք ի տեղւոյ իւրեանց շարժեցան։ 15Եւ թագաւորք երկրի եւ իշխանք, հազարապետք եւ մեծամեծք եւ զօրաւորք եւ ամենայն ծառայք եւ ամենայն ազատք թաքուցին զինքեանս յայրս եւ ի ծերպս վիմաց։ 16Եւ ասէին լերանց թէ՝ Անկերուք ի վերայ մեր, եւ ցբլուրս թէ՝ Ծածկեցէք զմեզ՝՝։ 17Զի եկն օր մեծ բարկութեան նորա, եւ ո՞վ կարէ կալ առաջի նորա՝՝։
Գրաբար, 1895 · HYGRB1895