Երգ Երգոց

2

Փեսայն ցիւր անձնն եւ ցհարսնն ասէ.՝՝

1Ես դաշտաց, շուշան հովտաց։ 2Իբրեւ շուշան ի մէջ փշոց, այնպէս մերձաւորդ իմ ի մէջ դստերաց։

3Հարսնն ցփեսայն ասէ.՝՝ Իբրեւ խնձորի ի փայտս անտառի, եղբօրորդին իմ ի մէջ ուստերաց. ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ, եւ նորա քաղցր ի կոկորդի իմում։ 4Ցօրիորդսն հարսնն ասէ. Մուծէք՝՝ զիս ի , կարգեցէք ի վերայ իմ զսէր. 5հաստատեցէք զիս իւղով. կուտեցէք յիս խնձոր. զի խանդակաթ՝՝ եմ ես սիրով։ 6Ձախ նորա ընդ գլխով իմով, եւ աջ նորա պատեսցէ զինեւ։

7Հարսնն ցօրիորդսն ասէ.՝՝ Երդմնեցուցանեմ զձեզ, դստերք , ի զօրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի. եթէ յառնիցէք՝ զարթուսջիք՝՝ զսէրն մինչեւ կամեսցի։

8Լուաւ զձայն փեսային եւ ասէ.՝՝ եղբօրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն, վազելով ի վերայ լերանց՝ խայտալով ի վերայ բլրոց։ 9Նման եղբօրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց Բեթելայ։ Հարսնն նշան տայ օրիորդացն զփեսայէն, եւ ասէ.՝՝ Ահաւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանսն, հայեցեալ ընդ վանդակապատսն։ 10Պատասխանի եղբօրորդին իմ ինձ՝ եւ ասէ. Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ , իմ՝՝. 11զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան. 12ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս յատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում. 13թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց. արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ,՝՝ եւ եկ դու։

14Աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ պարսպիդ, երեւեցո ինձ զերեսս քո, եւ լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է եւ տեսիլ քո գեղեցիկ։

15Ցօրիորդսն փեսայն ասէ զայս ինչ.՝՝ Կալարուք մեզ աղուեսունս փոքունս զապականիչս այգեաց, զի այգիք մեր ծաղկեալ են։ 16Հարսնն ասէ զայս .՝՝ Եղբօրորդին իմ ինձ եւ ես նմա, որ հովուէն ի մէջ շուշանաց։

17Մինչեւ տիւն լուսաւորեսցէ եւ ստուերքն շարժեսցին։ Դարձիր՝՝ նմանեաց , եղբօրորդի իմ, այծեման կամ որթուց եղանց ի վերայ խնկաբերաց։

Գրաբար, 1895 · HYGRB1895