Երգ Երգոց

6

Պատասխանի տայ հարսնն եւ ասէ.՝՝

1Եղբօրորդին իմ էջ ի պարտէզ իւր ի տաշտս խնկոց, հովուել ի բուրաստանս եւ ժողովել շուշանս։ 2 եղբօրորդւոյ իմոյ եղբօրորդին իմ ինձ, որ հովուէն ի մէջ շուշանաց։

3Փեսայն ցհարսնն ասէ.՝՝ Բարենշան ես, մերձաւոր իմ, զհաճութիւն, գեղեցիկ իբրեւ , զարմանալի յօրինեալ՝՝։ 4Դարձո զաչս քո յինէն, վասն զի դոքա սրարբեցուցին զիս. վարսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ի Գաղաադէ։ 5Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ի լուալեաց. ամենեքին երկուորիք են, եւ անծնունդ ոչ գոյ ի նոսա։ 6Իբրեւ զթել կարմիր շրթունք քո, եւ քո՝ գեղեցիկք.՝՝ զկեղեւ նռան այտք ՝ բաց ի լռութենէդ քումմէ՝՝։

7Վաթսուն են թագուհիք եւ ութսուն հարճք, եւ օրիորդք որոց ոչ գոյ թիւ։ 8Մի է իմ, կատարեալ իմ. մի է մօր իւրոյ, ընտրեալ ծնողի իւրոյ. տեսին զնա դստերք եւ երանեցին նմա, թագուհիքն եւ հարճք գովեցին զնա։ 9Դստերքն եւ թագուհիք տեսին զհարսնն, եւ երանեցին նմա.՝՝ Ո՞վ է սա որ երեւեալս է իբրեւ զառաւօտ, գեղեցիկ իբրեւ զլուսին, ընտիր իբրեւ , զարմանալի յօրինեալ՝՝։

10Փեսայն ցհարսնն ասէ.՝՝ Ի պարտէզս ընգուզեացն իջի հայել յարդիւնս վտակացն, տեսանել թէ ծաղկեա՞լ իցէ որթ, թէ ծաղկեա՞լ իցէ նոճ,՝՝ թէ ծաղկեա՞լ իցեն նռնենիք։ 11Հարսնն ցփեսայն ասէ. Անդ տաց զստինս իմ քեզ,՝՝ ոչ ծանեաւ անձն իմ. եդ զիս իբրեւ զկառսն Ամինադաբայ։

12Դստերքն եւ թագուհիք ցհարսնն ասեն.՝՝ , Սոմնացիդ, դարձիր, դարձիր եւ տեսցուք մեք ի քեզ։ Ցդստերսն եւ ցթագուհիսն փեսայն զայս ինչ ասէ.՝՝ Զի՞նչ տեսանէք ի Սոմնացիդ՝ որ դիմեալ գայ իբրեւ զգունդս բանակաց։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)