Զաքարիա մարգարեյի գիրք

2

1Եւ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա այր, եւ ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ։ 2Եւ ասեմ ցնա. Յո՞վ երթաս։ Եւ ասէ ցիս. Չափել զԵրուսաղէմ, եւ տեսանել թէ ո՛րչափ է լայնութիւն նորա եւ ո՛րչափ՝ երկայնութիւն։ 3Եւ ահա հրեշտակն որ խօսէր ՝ զտեղի առեալ կայր՝՝. եւ այլ հրեշտակ ելանէր ընդ առաջ նորա։ 4Եւ ասէ ցնա. Ընթա եւ խօսեաց ընդ երիտասարդին ընդ այնմիկ եւ .

Պտղալից շինեսցի՝՝ Երուսաղէմ ի բազմութենէ մարդոյ եւ անասնոյ ի մէջ նորա։

5Եւ ես նմա պարիսպ հրեղէն շուրջանակի, եւ ի բնակեցայց ի միջի նորա։

6Ո՛, ո՛, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ասէ Տէր, ի չորից հողմոց երկնից ժողովեցից զձեզ, ասէ Տէր. 7ի դիմեալ ապրեցարուք, բնակիչք՝՝ դստերն Բաբելոնի։ 8Զի այսպէս ասէ Տէր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ. զի որ մերձենայ ի ձեզ՝ որպէս ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ՝՝։ 9Զի ահաւասիկ ածից զձեռն իմ ի վերայ նոցա, եւ եղիցին ծառայեցուցիչքն նոցա՝՝. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս։ 10Խնդա եւ ուրախ լեր, դուստր Սիոնի. զի ահա ես եկից եւ բնակեցայց ի միջի քում, ասէ Տէր. 11 ապաւինեսցին ազգք բազումք ի Տէր յաւուր յայնմիկ, եւ նմա , եւ բնակեսցին՝՝ ի միջի քում. եւ ծանիցես թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։ 12Եւ ժառանգեսցէ Տէր զՅուդայ զբաժին իւր յերկրին սրբութեան, հաճեսցի միւսանգամ ընդ . 13եւ երկիցէ ամենայն մարմին յերեսաց Տեառն, զի զարթուցեալ է յամպոց սրբոց իւրոց։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)