Առաջին Մնացորդաց գիրք

1

Ադամէն Աբրահամ

1, Սեթ, Ենովս, 2Կայնան, Մաղաղիէլ, Յարեդ, 3Ենովք, Մաթուսաղա, Ղամէք, 4, Սէմ, Քամ ու Յաբեթ: 5Յաբեթի որդիները Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մոսոք ու Թիրաս էին: 6Եւ Գոմերի որդիները Ասքանազ, Րիփաթ ու Թորգոմա էին: 7Եւ Յաւանի որդիները Եղիսա, Թարսիս, Կիտացիք ու Դոդացիք էին: 8Քամի որդիները Քուշ, Մեստրեմ, Փուդ ու Քանան էին: 9Եւ Քուշի որդիները Սարա, Եւիլա, Սաբաթա, Ռեգմա ու Սեբեթաքա էին: Եւ Ռեգմայի որդիները Սաբա ու Դեդան էին: 10Եւ Քուշ ծնաւ Նեբրովթը. ասիկա սկսաւ երկրի վրայ զօրաւոր ըլլալ: 11Եւ Մեստրեմ ծնաւ Ղուդացիները, Անամացիները, Ղոբացիները, Նեփթուքացիները, 12Պաթուրեսացիները ու Քասղուքացիները, (ուրկէ Փղշտացիք ելան,) ու Կափթորացիներն ալ: 13Եւ Քանան ծնաւ իր անդրանիկը Սիդոնը, նաև Քետը, 14Յեբուսացին, Ամօրհացին, Գերգեսացին, 15Խեւացին, Արուկեցին, Ասենացին, 16Արուադացին, Սամարացին ու Ամաթացին: 17Սէմի որդիները Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր ու Մոսոք էին: 18Եւ Արփաքսադ ծնաւ Սաղան, և Սաղա ծնաւ Եբերը. 19Ու Եբերի երկու որդի ծնան. մէկուն անունը Փաղէկ էր, քանզի երկիրը անոր օրերը բաժնուեցաւ. և անոր եղբօրը անունը Յեկտան էր: 20Ու Յեկտան ծնաւ Եղմովդադը, Սաղափը, Ասարմօթը, Յարաքը, 21Ադորամը, Ուզալը, Դեկղան, 22Գեբաղը, Արիմեէլը, Սաբան, 23Ոփիրը, Եւիլան ու Յոբարը. ամէն ասոնք Յեկտանի որդիներն էին: 24Սէմ, Արփաքսադ, Սաղա, 25Եբեր, Փաղէկ, Ռագաւ, 26Սերուգ, Նաքովր, Թարա, 27Աբրամ, այսինքն :

Իսրայէլին սերունդը

28Աբրահամի որդիները ու Իսմայէլ էին: 29Ասոնց ծնունդները ասոնք են. Իսմայէլի անդրանիկը` Նաբէոթ, ետքը Կոդար, Ադբեէլ, Մաբսամ, 30Մասմա, Դումա, Մասսէ, Քոդադ, 31Թեմա, Յետուր, Նափէս ու Կեդմա: Իսմայէլի որդիները ասոնք էին: 32Եւ Աբրահամի հարճին Քետուրայի որդիները. անիկա ծնաւ Զեմրանը, Յեկսանը, Մադանը, Մադիանը, Յեսբոկը ու Սովէն: Ու Յեկսանի որդիները Սաբա ու Դեդան էին: 33Եւ Մադիանի որդիները Գեփա, Ափէր, Ենովք, Աբիդա ու Ելդագա էին. ասոնք ամէնը Քետուրայի որդիներն էին:

Եսաւին սերունդը

34Եւ Աբրահամ ծնաւ Իսահակը: Իսահակի որդիները Եսաւ ու էին: 35Եսաւի որդիները Եղիփազ, Ռագուէլ, Յեուս, Յեգղօմ ու Կորխ էին: 36Եղիփազի որդիները Թեման, Օմար, Սեփոյ, Գոթամ, Կենէզ, Թամնա ու Ամաղէկ էին: 37Ռագուէլի որդիները Նահաթ, Զարա, Սամմա ու Մէզա էին:

Եդովմի նախկին բնակիչները

38Ու Սէիրի որդիները Ղոտան, Սոբաղ, Սեբեգօն, Անա, Դիսօն, Եսեր ու Դիսան էին: 39Եւ Ղոտանի որդիները Քոռի ու Հեմամ էին. և Թամնա Ղոտանի քոյրն էր: 40Սոբաղի որդիները Գաղուան, Մանաքաթ, , Սեփոյ ու Օնամ էին: Ու Սեբեգօնի որդիները Այիա ու Անա էին: 41Անայի որդին Դիսօն, ու Դիսօնի որդիները Ամրան, Եսբան, Յեթրան ու Քառան էին: 42Եսերի որդիները Բաղղան, Զաաւան ու Յաական էին: Դիսանի որդիները Հուս ու Առան էին:

Եդովմի թագաւորները

43Եւ ասոնք են այն թագաւորները որոնք Եդովմի երկրին մէջ թագաւորեցին` Իսրայէլի որդիներուն վրայ թագաւորի մը թագաւորելէն առաջ. Բէովրի որդին Բաղա, ու անոր քաղաքին անունը Դեննարա էր: 44Եւ Բաղա մեռաւ, ու անոր տեղ Բօսրացի Զարայի որդին Յոբաբ թագաւորեց: 45Եւ Յոբաբ մեռաւ, ու անոր տեղ Թեմանացւոց երկրէն Հուսամ թագաւորեց: 46Եւ Հուսամ մեռաւ, ու անոր տեղ Բադադի որդին Ադադ թագաւորեց, որ Մովաբի դաշտին մէջ Մադիանացիները կոտորեց. և անոր քաղաքին անունը Աւիթ էր: 47Եւ Ադադ մեռաւ, ու անոր տեղ Մասրեկացի Սամաղա թագաւորեց: 48Եւ Սամաղա մեռաւ, և անոր տեղ Գետին քով Ռոբովթէ եղող Սաւուղը թագաւորեց: 49Եւ մեռաւ, ու անոր տեղ Աքոբորի որդին Բաաղանան թագաւորեց: 50Եւ Բաաղանան մեռաւ, ու անոր տեղ Ադադ թագաւորեց. և անոր քաղաքին անունը Փոքով էր, ու անոր կնոջ անունը Մետաբեէլ էր, որ Մէզաաբի աղջկան Մատրեթի աղջիկն էր: 51Եւ Ադադի մեռնելէն ետքը Եդովմի իշխանները եղան, Թամնա , Գաղուա իշխան, Յեթաթ իշխան, 52Ողիբամա իշխան, էլա իշխան, Փինօն իշխան, 53Կենէզ իշխան, Թեման իշխան, Մաբզար իշխան, 54Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան. Եդովմի իշխանները ասոնք էին:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981