Առաջին Մնացորդաց գիրք
2
Յուդային սերունդները
1Իսրայէլի որդիները ասոնք են. Ռուբէն, Շմաւոն, Ղևի, Յուդա, Իսաքար, Զաբուղոն, 2Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ ու Ասեր։ 3Յուդայի որդիները Էր, Օնան ու Սելօմ էին. այս երեքը Քանանացի Շաւայի աղջիկէն ծնան անոր. ու Յուդայի անդրանիկը Էր Տէրոջը առջև չար ըլլալուն համար` Տէրը զանիկա մեռցուց։ 4Եւ անոր հարսը Թամար` Փարէսը ու Զարան ծնաւ անոր։ Յուդայի բոլոր որդիները հինգ էին։ 5Եւ Փարէսի որդիները Եսրոն ու Համուլ էին։ 6Եւ Զարայի որդիները Զամբրի, Եթան, Եման, Քալքօլ ու Դարա. ամէնը հինգ էին։ 7Եւ Քարմիի որդին Աքար էր, որ նզովուածով մեղք գործեց, ու Իսրայէլը նեղութեան մէջ ձգեց։ 8Ու Եթանի որդին Ազարիա էր։
Դաւիթ թագաւորին ընտանեկան ծառը
9Ու Եսրոնի որդիները` որոնք անոր ծնան, Յերամէլ, Արամ ու Քեղուբայ էին։ 10Եւ Արամ ծնաւ Ամինադաբը, ու Ամինադաբ ծնաւ Յուդայի որդիներուն իշխանը Նաասոնը, 11Եւ Նաասոն ծնաւ Սաղմոնը, ու Սաղմոն ծնաւ Բոոսը, 12Եւ Բոոս ծնաւ Ովբէդը, ու Ովբէդ ծնաւ Յեսսէն, 13Եւ Յեսսէ ծնաւ իր անդրանիկը Եղիաբը, ու երկրորդը Աբինադաբը, ու երրորդը Սամաան, 14Չորրորդը Նաթանայէլը, հինգերորդը Հռադային, 15Վեցերորդը Ասոմը ու եօթներորդը Դաւիթը։ 16Եւ անոնց քոյրերը Շարուհեա ու Աբիգեա էին։ Ու Շարուհեայի որդիները երեք էին. Աբեսսա, Յովաբ ու Ասայէլ։ 17Եւ Աբիգեա ծնաւ Ամեսային, ու Ամեսայիի հայրը Իսմայելացի Յեթեր էր։
Եսրոնին սերունդը
18Ու Եսրոնի որդին Քաղէբ կնոջմէն Ազուբայէ ու Յերիօթէ որդիներ ծնաւ. և ասոր որդիները ասոնք են. Յասեր, Սովբաբ ու Արդօն։ 19Ու երբ Ազուբա մեռաւ, Քաղէբ իրեն կին առաւ Եփրաթը, որ անոր ծնաւ Ովրը։ 20Եւ Ովր ծնաւ Ուրին, և Ուրի ծնաւ Բեսելիէլը։ 21Եւ անկէ ետքը Եսրոն Գաղաադու հօրը Մաքիրի աղջկան մտաւ ու զանիկա առաւ, և ինք վաթսուն տարեկան էր. ու անիկա Սեգուբը ծնաւ անոր։ 22Ու Սեգուբ ծնաւ Յայիրը. ու ասիկա Գաղաադու երկրին մէջ քսանուիրեք քաղաք ունէր։ 23Ու Գեսուբը և Արամը, Յայիրի գիւղաքաղաքները, Կանաթը ու անոր գեղերը, վաթսուն քաղաք, առաւ անոնցմէ, ասոնց ամէնը Գաղաադու հօրը Մաքիրի որդիներուն էին։ 24Ու Եսրոն Քաղէբ-եփրաթայի մէջ մեռնելէն ետքը, Եսրոնի կինը Աբիա` անոր ծնաւ Թեկուէի հայրը Ասքուրը։
Յերամէլին սերունդը
25Ու Եսրոնի անդրանկան Յերամէլի որդիները ասոնք էին. անդրանիկը Հռամ, Բունա, Օրէն, Ասոմ ու Աքիա։ 26Եւ Յերամէլ ուրիշ կին մը ունէր, ու անոր անունը Ատարա էր. անիկա Օնամի մայրը եղաւ։ 27Ու Յերամէլի անդրանկան Հռամի որդիները ասոնք էին. Մաաս, Յամին ու Ակոր։ 28Եւ Անամի որդիները Սամայի ու Յուդա էին։ Եւ Սամայիի որդիները Նադաբ ու Աբիսուր էին։ 29Եւ Աբիսուրի կնոջ անունը Աբիհայիլ էր, որ անոր ծնաւ Աքբանը ու Մովղիդը։ 30Եւ Նադաբի որդիները Սաղադ ու Ափփեմ էին. ու Սաղադ անորդի մեռաւ։ 31Եւ Ափփեմի որդին Յեսսի, ու Յեսսիի որդին Սեսան, ու Սեսանի որդին Աղայի էր։ 32Եւ Սամայիի եղբօրը Յադայի որդիները Յեթեր ու Յովնաթան էին. ու Յեթեր անորդի մեռաւ։ 33Եւ Յովնաթանի որդիները Փաղէթ ու Զազա էին։ Յերամէլի որդիները ասոնք էին։ 34Եւ Սեսան տղաքներ չունեցաւ, բայց միայն աղջիկներ։ Ու Սեսան Յարքա անունով Եգիպտացի ծառայ մը ունէր 35Ու Սեսան իր աղջիկը իր Յարքա ծառային կին տուաւ. որ անոր Եթթին ծնաւ։ 36Ու Եթթի ծնաւ Նաթանը, և Նաթան ծնաւ Զաբաթը, 37Ու Զաբաթ ծնաւ Ոփղաղը, և Ոփղաղ ծնաւ Ովբէդը, 38Ու Ովբէդ ծնաւ Յէուն, և Յէու ծնաւ Ազարիան, 39Ու Ազարիա ծնաւ Քեղղէսը, և Քեղղէս ծնաւ Եղեասան, 40Ու Եղեասա ծնաւ Սոսոմէն, և Սոսոմէ ծնաւ Սեղղումը, 41Ու Սեղղում ծնաւ Յեկամիան, և Յեկամիա ծնաւ Եղիսաման։
Քաղէբին սերունդը
42Ու Յերամէլի եղբօրը Քաղէբի որդիները. անոր անդրանիկը Մեսա` Զիփի հայրն էր, ու Քեբրոնի հայրը Մարեսայի որդին էր։ 43Եւ Քեբրոնի որդիները Կորխ ու Թափուա և Րոկոմ ու Սեմա էին։ 44Ու Սեմա ծնաւ Հռաամը՝ Յարկաամի հայրը, ու Ռոկոմ ծնաւ Սամային։ 45Եւ Սամայիի որդին Մաոն էր. ու Մաոն Բեթսուրի հայրն էր։ 46Եւ Քաղէբի հարճը Գեփա ծնաւ Առանը, Մոսան ու Գազէզր. և Առան ծնաւ Գազէզր։ 47Ու Յուդայի որդիները Հռագեմ, Յովաթամ, Գեսան, Փաղէտ, Գեփա ու Սագափ էին։ 48Եւ Քաղէբի հարճը Մաաքա ծնաւ Սեբերը ու Թարանան: 49Նաև ծնաւ Մաթմաննայի հայրը Սագափը, ու Մաքաբենայի հայրը ու Գաբաայի հայրը Շաւան. և Քաղէբի աղջիկը Աքսա էր։ 50Եփրաթի անդրանկան Ովրի որդւոյն Քաղէբի որդիները ասոնք էին. Կարիաթարիմի հայրը Սոբաղ, 51Բեթլէհէմի հայրը Սաղմոն, Բեթգադերի հայրը Հարեփ։ 52Եւ Կարիաթարիմի հօրը Սոբաղի որդիները Հարօէ ու Մանաքաթացւոց կէսն էին։ 53Եւ Կարիաթարիմի տոհմերը Յեթերացիք, Փութացիք, Սամաթացիք ու Մասարացիք էին. Սարաացիք ու Եսթաւուղացիք ասոնցմէ ելան։ 54Սաղմոնի որդիները Բեթլէհէմ, Նետոփաթացիք, Ատարովթ, Յովաբի տունը ու Մանաքաթացւոց կէսը ու Սարացիք էին։ 55Եւ Գաբէսի մէջ բնակող դպիրներուն տոհմերը Թարգաթացիք, Սամաթացիք, Սովկաթացիք. ասոնք Ռեքաբի տանը հօրմէն Եմաթէ ելլող Կենեցիք էին։
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981