Առաջին Մնացորդաց գիրք

3

Դաւիթ թագաւորին որդիները

1Եւ Դաւիթի Քեբրոնի մէջ ծնած որդիները ասոնք էին. անդրանիկը Ամնոն` Յեզրայելացի Աքինոամէ, երկրորդը Դանիէլ` Կարմելացի Աբիգեայէ, 2Երրորդը Աբիսողոմ` Գեսուրի թագաւորին Թոլմիի աղջկանը Մաաքայի որդին, չորրորդը Ադոնիա` Ագգիթի որդին, 3Հինգերորդը Սափատիա` Աբիտալէ, վեցերորդը Յեթրամ` իր կնոջմէն Եգղայէ: 4Այս վեցը անոր ծնան Քեբրոնի մէջ. և հոն եօթը տարի ու վեց ամիս թագաւորութիւն ըրաւ, ու Երուսաղէմի մէջ երեսունուիրեք տարի թագաւորութիւն ըրաւ: 5Ու Երուսաղէմի մէջ ասոնք ծնան անոր. Սամաա, Սովբաբ, Նաթան ու . այս չորսը Ամիէլի աղջիկէն, Բերսաբէէ, ծնած էին. 6Եւ Յեբաար ու Եղիսամա ու Եղիփաղէտ, 7Եւ Նոքա ու Նափեկ և Յափիէ, 8Ու Եղիսամա ու Եղիադա ու Եղիփաղէտ. ասոնք ինն էին: 9Ամէնն ալ Դաւիթի որդիներն էին, հարճերուն որդիներէն ու անոնց քրոջմէն, Թամարէ, զատ:

Սողոմոն թագաւորին սերունդը

10Եւ Սողոմոնի որդին Ռոբովամ էր. անոր որդին Աբիա, անոր որդին Ասա, անոր որդին Յովսափատ, 11Անոր որդին Յովրամ, անոր որդին Ոքոզիա, անոր որդին Յովաս, 12Անոր որդին Ամասիա, անոր որդին Ազարիա, անոր որդին Յովաթամ, 13Անոր որդին Աքազ, անոր որդին Եզեկիա, անոր որդին Մանասէ, 14Անոր որդին Ամոն, անոր որդին Յովսիա: 15Եւ Յովսիայի որդիները` անդրանիկը Յօհանան, երկրորդը Յովակիմ, երրորդը Սեդեկիա, չորրորդը Սեղղում էր: 16Ու Յովակիմի որդիները` անոր որդին Յեքոնիա, անոր որդին Սեդեկիա էր: 17Ու Յեքոնիայի որդիները` Ասիր, անոր որդին Սաղաթիէլ. 18Նաև Մեղքիրամ, Փադայիա, Սանէսար, Յեկամիա, Ովսամա ու Նադաբիա էին: 19Եւ Փադայիայի որդիները Զօրաբաբէլ ու Սեմէի էին. ու Զօրաբաբէլի որդիները` Մեսուղամ ու Անանիա. ու անոնց քոյրը Սաղօմիթ էր. 20Նաև Ասուբա ու Ոող և Բարաքիա ու Ասադիա և Յովսաբեսեդ` հինգ էին: 21Եւ Անանիայի որդիները Փաղատիա ու Եսայի էին. Հռափայիայի որդիները, Ոռնայի որդիները, Աբդիայի որդիները, Սեքենիայի որդիները: 22Ու Սեքենիայի որդին Սեմայիա էր. ու Սեմայիայի որդիները Քետտուս և Իգաղ ու Բերիա և Նաարիա ու Սափատ` վեց էին: 23Եւ Նաարիայի որդիները Եղիովէնայի ու Եզեկիա ու Եզրիկամ` երեք էին: 24Ու Եղիովէնայիի որդիները Ովդուիա ու Եղիասիբ և Փաղայիա ու Ակկուբ և Յօհանան ու Դաղայի և Անանի` եօթն էին:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981