Առաջին Մնացորդաց գիրք

4

Յուդային սերունդը

1Յուդայի որդիները Փարէս, Եսրոն ու Քարմի և Ովր ու Սոբաղ էին: 2Եւ Սոբաղի որդին Ռէայիա Յեթը ծնաւ. ու Յեթ Աքիմային ու Ղաադը ծնաւ. Սարաացւոց տոհմերը ասոնք են: 3Ու Ետամի հօրմէն ասոնք եղան. Յեզրայէլ ու Յեսմա ու Յեդրաս. և անոնց քրոջը անունը Եսեղեփօն էր: 4Ու Գեդովրի հայրը Փանուէլ, և Ովսայի հայրը Եզեր էր. ասոնք Բեթլէհէմի հօրը, Եփրաթի, անդրանկան Ովրի որդիներն էին: 5Ու Թեկուէի հայրը Ասքուր երկու ունէր, Եղաա ու Նաարա. 6Եւ Նաարա անոր ծնաւ Ոքոզամը, Ոփերը, Թեմանը ու Ահասթարին. Նաարայի որդիները ասոնք էին: 7Ու Եղաայի որդիները Սարեթ, Սահառ ու Եթնան էին: 8Եւ Կովս ծնաւ Ենովբը, Սօբեբան, ու Հարումի որդւոյն Ահարհէլի տոհմերը: 9Եւ Գաբէս իր եղբայրներէն փառաւոր էր. ու անոր մայրը անոր անունը Գաբէս դրաւ` ըսելով, Զանիկա տրտմութեամբ ծնայ: 10Եւ Գաբէս Իսրայէլի Աստուծոյն աղաղակեց ու ըսաւ, Երանի՜ թէ ամէն կողմանէ զիս օրհնես ու իմ սահմանս մեծցնես, և քու ձեռքդ ինծի հետ ըլլայ, ու զիս չարէն ազատես, որպէս զի ինծի տրտմութիւն չըլլայ: Եւ անոր խնդիրքը կատարեց:

Ուրիշ ընտանիքներու ցանկ

11Ու Սուհայի եղբայրը Քեղուբ Մաքիրը ծնաւ, որ Եսթօնի հայրն էր: 12Եւ Եսթօն ծնաւ Բեթռափան ու Փասէն և Իրնաասի հայրը Թանան. ասոնք Հռեքայի մարդիկն էին: 13Ու Կենէզի որդիները Գոթոնիէլ ու Սարայիա էին, և Գոթոնիէլի որդին Աթաթ էր: 14Ու Մասնաթայի ծնաւ Եփրան. և Սարայիա ծնաւ Յովաբը, Գեքարասիմի հայրը. (քանզի անոնք արհեստաւորներ էին:) 15Ու Յեփոնեան Քաղէբի որդիները Իրու, Էլա ու Նաամ էին. ու Էլայի որդին Կենէզ էր: 16Եւ Յալէլէլի որդիները Զիփ, Զիբա, Թիրիա ու Ասարէլ. 17Ու Եզրայի որդիները Յեթեր, Մօրադ, Ափէր ու Յազօն էին. ու ասոր կինը ծնաւ Մարիամը և Սամային ու Եսթեմովի հայրը Յեսբան. 18Եւ անոր կինը Յուդիա ծնաւ Գեդովրի հայրը Յարեդը, Սոքովի հայրը Քաբերը ու Զանովի հայրը Յեքթիէլը. և Մօրադի Փարաւոնի աղջկան, Բեթիայի, որդիները ասոնք էին: 19Ու անոր կնոջ Նայեմի քրոջ, Ովդիայի, որդիները Կէիլայի հայրը Գարմի, ու Մաքաթացի Եսթեմով էր: 20Եւ Սիմոնի որդիները Ամնոն, Հռինա, Բենանան ու Թիղօն էին. ու Յեսսիի որդիները Զօհէթ ու Բենզօհէթ էին:

Սելօմին սերունդը

21Եւ Յուդայի որդւոյն Սելօմի որդիները` Ղեքայի հայրը Էր, ու Մարեսայի հայրը Ղաադա, և Ասբէայի տանը, բեհեզագործներուն տանը, տոհմերն էին. 22Նաև Յովակիմ և Քուզեբայի մարդիկը ու Յովաս և Սարափ, որոնք Մովաբի մէջ ստացուածք ունեցան, ու Յասուբի-լէհէմ. իսկ ասոնք հին բաներ են: 23Ասոնք բրուտներ էին և Նէթայիմի ու Գադերայի մէջ կը բնակէին. թագաւորին քով անոր գործին համար հոն կը բնակէին:

Շմաւոնին սերունդը

24Շմաւոնի որդիները Նամուէլ, Յամին, Յարիբ, Զարա ու . 25Անոր որդին Սեղղում, անոր որդին Մաբսամ, անոր որդին Մասմա: 26Ու Մասմայի որդիները, անոր որդին Ամուէլ, անոր որդին Զաքուր, անոր որդին Սեմէի: 27Եւ Սեմէի տասնըվեց տղայ ու վեց աղջիկ ունէր, բայց անոր եղբայրները շատ տղաքներ չունէին. ու անոնց բոլոր տոհմերը Յուդայի որդիներուն չափ չշատցան։ 28Եւ անոնք Բերսաբէէի ու Մօլադայի ու Ասեր-սուաղի, 29Եւ Բաղայի ու Ասեմի և Թուղաթի, 30Ու Բաթուլի ու Հօրմայի և Սիկելակի, 31Ու Բեթմարքաբովթի և Ասերսուսիմի ու Բեթբարէիի և Սադարիմի մէջ բնակեցան.մինչև Դավիթի թագավոր եղած ատենը ասոնք էին անոնց քաղաքները, 32Ու անոնց գեղերը։ Նաև Եթամ, Ային, Ռեմօն, Թոքան ու Ասան, հինգ ։ 33Եւ այս քաղաքներուն բոլորտիքը եղած բոլոր գեղերը մինչև Բաաղ, անոնց բնակութիւնները ու վիճակները ասոնք էին։ 34Ու Մոսորաբ և Յամլէք ու Ամասիայի որդին Յօսա, 35Եւ Յովէլ ու Ասիէլի որդւոյն Սարայիայի որդւոյն Յօսաբիայի որդին Յէու, 36Ու Եղիովէնայի ու Յեկեբա և Յասուիա ու Ասայիա և Ադիէլ ու Յեսիմիէլ ու Բանեա, 37Եւ Սեմայիայի որդւոյն Սամարիի որդւոյն Յեդայիայի որդւոյն Աղօնի որդւոյն Սեփէիի որդին Զիզա: 38Այս անուններով յիշուածները իրենց տոհմերուն մէջ իշխաններ էին, ու անոնց ազգատոհմները խիստ շատցան: 39Եւ իրենց անասուններուն համար արօտ փնտռելով` Գեդովրի մուտքը գացին մինչև ձորին արևելեան կողմը. 40Եւ առատ ու աղէկ արօտ գտան. ու այն երկիրը ընդարձակ էր, և խաղաղութեան ու հանդարտութեան մէջ էր. քանզի առաջ Քամէ եղողները հոն կը բնակէին: 41Եւ այս անուններով գրուածները Յուդայի Եզեկիա թագաւորին օրերը գացին, ու անոնց վրանները և հոն գտնուած բնակարանները զարկին, ու զանոնք բնաջինջ ըրին մինչև այսօր, և անոնց տեղը բնակեցան. վասն զի հոն իրենց հօտերուն համար արօտ կար: 42Ու անոնցմէ, այսինքն Շմաւոնի որդիներէն, հինգ հարիւր մարդ Սէիր լեռը գացին, իրենց վրայ Յեսսիի որդիները Փաղատիան, Նաարիան, Հռափայիան ու Ոզիէլը ունենալով. 43Եւ Ամաղէկի փախստական մնացորդները զարկին, ու մինչև այսօր հոն բնակեցան:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981