Առաջին Մնացորդաց գիրք
7
Իսաքարին սերունդը
1Եւ Իսաքարի որդիները, Թովղա ու Փուտ և Յասուբ ու Սամրօն, չորս էին: 2Եւ Թովղայի որդիները, Ոզի ու Հռափայիա և Յերիէլ ու Յեմայի և Յեբսամ ու Սամուէլ, իրենց հօրը Թովղայի տանը իշխանները ու իրենց ազգին մէջ զօրաւոր կտրիճներ էին. Դաւիթի օրերը անոնց թիւը քսանուերկու հազար վեց հարիւր էր: 3Եւ Ոզիի որդիները, Յեզերիա ու Յեզերիայի որդիները Միքայէլ և Աբդիա ու Յովէլ ու Յեսիա, հինգ էին, և ամէնն ալ իշխաններ էին. 4Ու անոնց հետ անոնց ցեղին ու ազգատոհմին մէջ պատերազմի շարուող երեսունըվեց հազար զօրք կար. քանզի անոնց կիները ու որդիները շատուոր էին: 5Եւ անոնց եղբայրները Իսաքարի բոլոր տոհմերուն մէջ զօրաւոր կտիրճներ ըլլալով` իրենց ազգահամարին համեմատ ամէնը ութսունըեօթը հազար էին:
Բենիամինին ու Դանին սերունդները
6Բենիամինի որդիները, Բաղա, Բոքոր ու Յեդիէլ, երեք էին: 7Եւ Բաղայի որդիները, Եսբօն, Ոզի, Ոզիէլ, Յերիմովթ ու Իրի, իրենց ազգատոհմին իշխանները ու զօրաւոր կտրիճները, հինգ էին. և անոնց ազգահամարին մէջ գրուածները քսանուերկու հազար երեսունըչորս հոգի էին: 8Ու Բոքորի որդիները Զամիրա, Յովաս, Եղիազար, Եղիովէնայի, Ամրի, Յերիմովթ, Աբիա, Անաթովթ ու Գազեմէթ էին. ասոնք ամէնը Բոքորի որդիներն էին: 9Եւ անոնց ազգահամարին մէջ իրենց ազգատոհմներուն իշխանները ու զօրաւոր կտրիճներ ըլլալով, քսան հազար երկու հարիւր հոգի կար: 10Եւ Յեդիէլի որդին Բաղղան, ու Բաղղանի որդիները Յեուս, Բենիամին, Աւովդ, Քանանա, Զեթան, Թարսիս ու Աքիսաար էին: 11Ասոնք ամէնը, Յեդիէլի որդիները, իրենց տոհմերուն իշխանները ու զօրաւոր կտրիճներ էին. ու տասնըեօթը հազար երկու հարիւր պատերազմի ելլող մարդիկ էին: 12Եւ Սուփիմ ու Ոփիմ Իրիի որդիներն էին, Հուսիմ ալ Աքերի որդին էր: 13Նեփթաղիմի որդիները` Յասիէլ, Գունի, Յասեր ու Սեղղում` Բաղղայի որդիներն էին:
Մանասէին սերունդը
14Մանասէի որդիները. Ասրիէլ, զոր իր կինը ծնաւ. ու անոր Ասորի հարճը Գաղաադի հայրը Մաքիրը ծնաւ: 15Եւ Մաքիր իրեն կին առաւ Ոփիմի ու Սուփիմի քոյրը, որուն անունը Մաաքա էր, ու երկրորդին անունը Սալպաադ էր. և Սալպաադի աղջիկներ ծնան: 16Ու Մաքիրի կինը Մաաքա որդի մը ծնաւ, և անոր անունը Փարէս կոչեց. ու անոր եղբօրը անունը Սարէս էր, և անոր որդիները Ուղամ ու Րոկոմ էին: 17Եւ Ուղամի որդին Բեդան էր. Մանասէի որդւոյն Մաքիրի որդւոյն Գաղաադի որդիները ասոնք էին: 18Ու անոր քոյրը Մաղեքէթ ծնաւ Եսուդը, Աբիեզերը ու Մաալան: 19Եւ Սեմիդայի որդիները Աքիան, Սիւքէմ, Ղակէի ու Անիամ էին:
Եփրեմին սերունդը
20Ու Եփրեմի որդիները Սուտաղա, (և անոր որդին Բարադ, ու անոր որդին Թաաթ, ու անոր որդին Եղիադա, և անոր որդին Թաաթ, 21Ու անոր որդին Զաբադ, և անոր որդին Սուտաղա,) նաև Եզեր ու Եղիադ էին. ու զանոնք այն երկրին մէջ ծնած Գեթացիք մեռցուցին, քանզի անոնց անասունները առնելու իջան: 22Եւ անոնց հայրը Եփրեմ շատ օրեր սուգ բռնեց, ու անոր եղբայրները զանիկա մխիթարելու գացին: 23Եւ անիկա իր կնոջ մտաւ, ու անիկա յղանալով որդի մը ծնաւ. և անոր անունը Բարիա կոչեց, վասն զի իր տանը վրայ չարիք եկած էր: 24Ու անոր աղջիկը Սէէրա էր. ասիկա վարի ու վերի Բեթորոնը ու Ոզան-սէէրան շինեց: 25Եւ անոր որդին Հռափէ ու Հռասէփ, ու անոր որդին Թաղէ, և անոր որդին Թաան, 26Անոր որդին Ղաադան, անոր որդին Ամիուդ, անոր որդին Եղիսամա, 27Անոր որդին Նաւէ ու անոր որդին Յեսու էր: 28Եւ անոնց կալուածքները ու բնակութիւնները ասոնք էին. Բեթէլ ու անոր գեղերը, ու արևելեան կողմէն Նաարան, և արևմտեան կողմէն Գազեր ու անոր գեղերը, և Սիւքէմ ու անոր գեղերը, մինչև Գազա ու անոր գեղերը, 29Եւ Մանասէի որդիներուն սահմաններուն քով Բեթսան ու անոր գեղերը, Թանաք ու անոր գեղերը, Մակեդդով ու անոր գեղերը, Դովր ու անոր գեղերը. Իսրայէլի որդւոյն Յովսէփի որդիները ասոնց մէջ կը բնակէին:
Ասերին սերունդը
30Ասերի որդիները Յեմնա, Յեսուա, Յեսուի ու Բարիա, և անոնց քոյրը Սարա էր: 31Ու Բարիայի որդիները Քաբեր ու Մեղքիէլ էին. ասիկա Բարսայիթի հայրն էր. 32Ու Քաբեր ծնաւ Յափաղէթը, Սովմերը և Քովթամը, ու անոնց քոյրը Սովղան: 33Ու Յափաղէթի որդիները Փասաք, Բամայէլ ու Ասուաթ էին. Յափաղէթի որդիները ասոնք էին: 34Եւ Սովմերի որդիները Աքի, Հռաոգա, Ոբա ու Արամ էին: 35Ու անոր եղբօրը Հելեմի որդիները Սովփա, Յամանա, Սելէս և Ամաղ էին: 36Սովփայի որդիները Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, Բասար, 37Ովդ, Սամմա, Սաղիսա, Յեթրան, և Բէերա: 38Ու Յեթերի որդիները Յեփոնէ, Փասփա և Արա էին: 39Ու Ովղայի որդիները Արահ, Անիէլ ու Հռասիա էին: 40Ասոնք ամէնը Ասերի որդիներն էին, ու իրենց ազգատոհմներուն իշխաններն էին, ընտիր ու զօրաւոր կտրիճներ և գլխաւոր իշխաններ էին. ու անոնց ազգահամարին մէջ պատերազմական զօրաց թիւը քսանըվեց հազար մարդ էր: