Առաջին Մնացորդաց գիրք

8

Բենիամինին սերունդը

1Ու Բենիամին ծնաւ իր անդրանիկը Բաղան, երկրորդը Ասբէլը, երրորդը Աարան, 2Չորրորդը Նովան, ու հինգերորդը Ռափան: 3Եւ Բաղայի որդիները Ադար, Գերա, Աբիուդ, 4Աբիսուա, Նէեման, Աքուք, 5Գերա, Սուփան և Քիրամ էին: 6Ու Աքուդի որդիները ասոնք էին, և Գաբայի բնակիչներուն իշխանները ասոնք էին, ու զանոնք Մանաքաթ փոխադրեցին. 7Եւ Նէեման ու Աքիա ու զանոնք փոխադրողը Գերա. ասիկա Ոզան ու Աքիուդը ծնաւ: 8Եւ Սաարիմ զանոնք զրկելէն ետքը Մովաբի երկրին մէջ զաւակներ ծնաւ. ու անոր կիները Հուսիմ ու Բաարա էին: 9Եւ իր կնոջմէն, Գոդեսէ, Յոբաբը, Սաբիան, Մեսան, Մեղքամը, 10Յէուսը, Սեքիան ու Մարման ծնաւ. ասոնք անոր որդիները ու տոհմերու իշխաններ էին: 11Եւ Հուսիմէ Աբիտովբը ու Եղփաաղը ծնաւ: 12Ու Եղփաաղի որդիները Եբեր, Մեսաամ ու Սամեր, (ասիկա Ովնովը, Ղովդը ու անոր գեղերը շինեց,) 13Եւ Բարիա ու Սեմա էին. ասոնք Այեղոն բնակող տոհմերուն իշխաններն էին, ու ասոնք վռնտեցին Գէթի բնակիչները: 14Եւ Աքիով, Սովսեկ, Յերիմովթ, 15Զաբադիա, Արադ, Եդեր, 16Միքայէլ, Յեսփա ու Յովքա Բարիայի որդիներն էին: 17Եւ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր, 18Յեսամարի, Յեզզիա և Յոբաբ Եղփաաղի որդիներն էին: 19Եւ Յակիմ, Զեքրի, Զաբդի, 20Եղիէնայի, Սաղթի, Եղիէլ, 21Ադայիա, Բարեա և Սամարաթ Սեմէիի որդիներն էին: 22Ու Յեսփան, Եբեր, Եղիէլ, 23Աբդօն, Զեքրի, Անան, 24Անանիա, Եղամ, Անաթովթիա, 25Յեփադիա ու Փանուէլ Սովսեկի որդիներն էին: 26Եւ Սամսարի, Սաարիա, Գոթողիա, 27Յորասիա, Եղիա և Զեքրի Յերոամի որդիներն էին: 28Ասոնք իրենց տոհմերուն համեմատ նահապետներ ու իշխաններ էին, ու Երուսաղէմի մէջ կը բնակէին: 29Եւ Գաբաւոնի մէջ Գաբաւոնի հայրը կը բնակէր. ու անոր կնոջ անունը Մաաքա էր. 30Եւ անոր անդրանիկ որդին Աբդօն էր. ետքը Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ, 31Գեդովր, Աքիով ու Զաքար էին: 32Եւ Մակեղօթ ծնաւ Սամաան. ու ասոնք ալ իրենց եղբայրներուն դիմաց Երուսաղէմի մէջ իրենց եղբայրներուն հետ բնակեցան:

Սաւուղ թագաւորին ընտանիքը

33Եւ Ներ ծնաւ Կիսը, ու Կիս ծնաւ Սաւուղը, և ծնաւ Յովնաթանը, Մեղքիսաւէն, Աբինադաբը ու Եսբաաղը: 34Եւ Յովնաթանի որդին Մերիբաաղ էր. ու Մերիբաաղ ծնաւ Միքան: 35Եւ Միքայի որդիները Փիթօն, Մելէք, Թարէ ու Աքազ էին: 36Եւ Աքազ ծնաւ Յովադան, ու Յովադա ծնաւ Գաղեմէթը, Ազամօթը ու Զամբրին. և Զամբրի ծնաւ Մոսան, 37Ու Մոսա ծնաւ Բանաան. անոր որդին Ռափա, անոր որդին Եղեասա ու անոր որդին Եսէլ էր: 38Ու Եսէլ վեց որդի ունէր, և անոնց անունները ասոնք են. Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա ու Անան. ասոնք ամէնը Եսէլի որդիներն էին: 39Եւ անոր եղբօրը Եսեկի որդիները` անդրանիկը Ուղամ, երկրորդը Յեուս, երրորդը Եղիփաղէտ էր: 40Եւ Ուղամի որդիները զօրաւոր կտրիճներ ու աղեղնաւորներ էին, և անոնք շատ որդիներ ու թոռներ ունէին հարիւր յիսունի չափ. ասոնք ամէնը Բենիամինի որդիներն էին:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981