Ա Կորնթացիս

3

Աստուծոյ ծառաները

1Եւ ես, եղբայրներ, չկրցայ խօսիլ ձեզի` որպէս թէ հոգևորներու, հապա որպէս թէ մարմնաւորներու, 2Որպէս թէ Քրիստոսով տղայոց. ձեզի կաթ կերցուցի և ոչ թէ կերակուր, վասն զի դեռ կարող չէիք, ու հիմա ալ տակաւին կարող չէք, վասն զի դեռ մարմնաւոր էք: 3Որովհետև տակաւին ձեր մէջ նախանձ ու հակառակութիւն և բաժանումներ կան, չէ՞ որ մարմնաւոր էք, ու մարդկօրէն կը քալէք: 4Քանզի երբ ձեզմէ մէկը կ’ըսէ թէ Ես Պօղոսեան եմ, և միւսը` թէ ես Ապողոսեան, չէ՞ որ մարմնաւոր էք: 5Ուրեմն ո՞վ է Պօղոս կամ ո՞վ է Ապողոս. պաշտօնեաներ են, որոնցմով հաւատացիք, և ինչպէս Տէրը տուաւ անոնց ամէն մէկուն: 6Ես տնկեցի, Ապողոս տուաւ, բայց աճեցուց: 7Ուստի ոչ տնկողը բան մըն է, և ոչ ջուր տուողը, հապա Աստուած` որ աճեցուց: 8Տնկողը ու ջուր տուողը մէկ են, և ամէն մէկը իր վարձքը պիտի առնէ իր աշխատութեան չափովը: 9Վասն զի մենք Աստուծոյ գործակից ենք. դուք Աստուծոյ մշակութիւնն էք, Աստուծոյ շինութիւնն էք: 10Աստուծոյ շնորհքին չափովը, որ ինծի տրուեցաւ, իմաստուն ճարտարապետի մը պէս հիմ դրի, բայց անոր վրայ շինողը ուրիշ է. միայն թէ ամէն մէկը թող զգուշանայ թէ ի°նչպէս կը շինէ: 11Վասն զի մէկը ա°լ ուրիշ հիմ չկրնար դնել դրուածէն զատ, որ է Յիսուս Քրիստոս: 12Եթէ մէկը այս հիմին վրայ կը շինէ , արծաթ, պատուական քարեր, փայտ, խոտ, եղէգ, 13Ամէն մէկուն գործը յայտնի պիտի ըլլայ. քանզի օրը երևան պիտի հանէ, վասն զի կրակով պիտի յայտնուի. և ամէն մէկուն գործին ինչ տեսակ ըլլալը կրակը պիտի փորձէ: 14Եթէ մէկուն շինած գործը մնալու ըլլայ, ինք վարձք պիտի առնէ. 15Եւ եթէ մէկուն շինածը այրելու ըլլայ, անիկա վնաս պիտի քաշէ. բայց ինք պիտի ազատի, սակայն այնպէս` իբր թէ կրակի մէջէ: 16Չէ՞ք գիտեր որ Աստուծոյ էք դուք, և Աստուծոյ Հոգին ձեր մէջ բնակած է: 17Եթէ մէկը Աստուծոյ տաճարը կ’ապականէ, Աստուած զանիկա պիտի ապականէ, վասն զի Աստուծոյ տաճարը սուրբ է, որ դուք էք: 18Չըլլայ որ մէկը ինքզինք խաբէ. եթէ ձեզմէ մէկը զինք իմաստուն կը սեպէ այս աշխարհի մէջ, թող յիմար ըլլայ` որպէս զի իմաստուն ըլլայ: 19Վասն զի այս աշխարհի իմաստութիւնը Աստուծոյ առջև յիմարութիւն է. վասն զի գրուած է թէ Անիկա իմաստունները իրենց խորամանկութեան մէջ կը բռնէ: 20Եւ դարձեալ` թէ Տէրը գիտէ իմաստուններուն խորհուրդները, որոնք ունայն են: 21Ուրեմն մէ°կը թող չպարծենայ մարդոցմով. 22Վասն զի ամէն բան ձերն է. թէ° Պօղոս, թէ° Ապողոս, թէ° Կեփաս, թէ° , թէ° կեանք, թէ° մահ, թէ° ներկայ բաները և թէ° գալիքները. ամէն բան ձերն է. 23Դուք ալ Քրիստոսի էք, և Քրիստոս` Աստուծոյ:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)