Եզեկիէլ մարգարեյի գիրք

2

Աստուած Եզեկիէլը կը կանչէ մարգարէանալու համար

1Եւ ինծի ըսաւ, Որդի մարդոյ, ոտքերուդ վրայ կայնէ ու քեզի հետ խօսիմ: 2Ու ինծի հետ խօսածին պէս Հոգին իմ վրաս եկաւ, և զիս ոտքերուս վրայ վերցուց. ու ինծի հետ խօսողին ձայնը լսեցի, 3Եւ ինծի ըսաւ, Որդի մարդոյ, ես քեզ Իսրայէլի որդիներուն, ինծի դէմ ապստամբող ապստամբներու ազգին, կը ղրկեմ, որոնք թէ՛ իրենք և թէ՛ իրենց հայրերը մինչև այսօր ինծի դէմ յանցաւոր գտնուեցան. 4Ու անոնք պինդերես և խստասիրտ որդիներ են. ես քեզ անոնց կը ղրկեմ, ու անոնց ըսես, Տէր Եհովա այսպէս կըսէ: 5Եւ անոնք թէ՛ լսեն և թէ՛ զանց ընեն, (քանզի անոնք ապստամբներու են,) սակայն պիտի գիտնան թէ իրենց մէջ կայ: 6Ու դուն, որդի մարդոյ, անոնցմէ մի վախնար, և անոնց խօսքերէն մի վախնար. թէև քու քովդ կամակոր ու ծուռ մարդիկ* կան, և կարիճներու քով կը բնակիս. անոնց խօսքերէն մի վախնար և անոնց երեսէն մի զարհուրիր, թէև անոնք ապստամբներու տուն են: 7Ու անոնց իմ խօսքերս խօսիս, թէ՛ լսեն և թէ՛ զանց ընեն. քանզի անոնք ապստամբ են: 8Ու դուն, որդի մարդոյ, քեզի ըսածս մտիկ ըրէ, այն ապստամբ տանը պէս ապստամբ մի ըլլար. բերանդ բաց ու քեզի տուածս կեր: 9Ու նայեցայ, և ահա ինծի երկնցած ձեռք մը, և ահա անոր մէջ գիրքի տոմս մը կար. 10Ու զանիկա իմ առջևս բացաւ. և անիկա ներսէն ու դուրսէն գրուած էր. ու անոր վրայ ողբեր, հառաչանք ու վայ գրուած կային:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981