Ծննդոց
10
Նոյի որդիներուն սերունդը
1Եւ Նոյի որդիներուն, Սէմի, Քամի ու Յաբեթի, ծնունդներն ասոնք են. ու ջրհեղեղէն ետքը անոնց որդիներ ծնան: 2Յաբեթի որդիները Գոմեր, Մագոգ, Մադա, Յաւան, Թոբէլ, Մոսոք ու Թիրաս էին: 3Եւ Գոմերի որդիները Ասքանազ, Րիփաթ ու Թորգոմա էին: 4Եւ Յաւանի որդիները Եղիսա, Թարսիս, Կիտացիք ու Դոդացիք էին: 5Ազգերուն կղզիները իրենց երկիրներովը, ամէն մէկը իր լեզուին պէս, ազգերուն մէջ իրենց տոհմերովը ասոնցմէ բաժնուեցան: 6Եւ Քամի որդիները Քուշ, Մեստրեմ, Փութ ու Քանան էին: 7Եւ Քուշի որդիները Սաբա, Եւիլա, Սաբաթա, Ռեգմա ու Սեբեթաքա էին: Եւ Ռեգմայի որդիները Սաբա ու Դեդան էին: 8Եւ Քուշ ծնաւ Նեբրովթը. ասիկա սկսաւ երկրի վրայ զօրաւոր ըլլալ: 9Ասիկա Տէրոջը առջև զօրաւոր որսորդ մըն էր. անոր համար կ՚ըսուի, Տէրոջը առջև Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ: 10Եւ իր թագաւորութեան սկիզբը Բաբելոն և Արեք ու Աքադ և Քաղանէ էր Սենաար երկրին մէջ: 11Այն երկրէն Ասորեստան գնաց, ու Նինուէն և Ռոբովթ քաղաքը ու Քաղան շինեց. 12Նինուէի ու Քաղայի մէջտեղ Ռէսէնն ալ շինեց . ասիկա մեծ քաղաք մըն էր. 13Եւ Մեստրեմ ծնաւ Ղուդացիները, Անամացիները, Ղաբացիները, Նեփթուքացիները, 14Պաթուրեսացիները ու Քասղուքացիները (ուրկէ Փղշտացիք ելան) ու Կափթորացիներն ալ : 15Եւ Քանան ծնաւ իր անդրանիկը Սիդոնը, նաև Քետը, 16Յեբուսացին, Ամօրհացին, Գերգեսացին, 17Խևացին, Արուկեցին, Ասենացին, 18Արուադացին, Սամարացին և Ամաթացին. ու ետքը Քանանացւոց ցեղերը տարածուեցան: 19Եւ Քանանացւոց սահմանը, Սիդոնէ Գերարա անցնելով մինչև Գազա, Սոդոմ ու Գոմոր, և Ադմա ու Սեբոյիմ, մինչև Ղասա է: 20Քամի որդիները, իրենց տոհմերովը, իրենց լեզուներովը, իրենց երկիրներուն ու ազգերուն մէջ ասոնք են: 21Եւ Յաբեթի մեծ եղբօրը Սէմի ալ, որ Եբերի բոլոր որդիներուն հայրն էր, որդիներ ծնան: 22Սէմի որդիները Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ ու Արամ էին: 23Եւ Արամի որդիները Հուս, Հուլ, Գաթեր ու Մաշ էին: 24Եւ Արփաքսադ ծնաւ Սաղան, և Սաղա ծնաւ Եբերը: 25Ու Եբերի երկու որդի ծնան. մէկուն անունը Փաղէկ էր. քանզի երկիր անոր օրերը բաժնուեցաւ. և անոր եղբօրն անունը Յեկտան էր: 26Ու Յեկտան ծնաւ Եղմովդադը, Սաղափը, Ասարմօթը, Յարաքը, 27Ադորամը, Ուզալը, Դեկղան, 28Գեբաղը, Արիմեէլը, Սաբան, 29Ոփիրը, Եւիլան ու Յոբաբը. ամէն ասոնք Յեկտանի որդիներն էին: 30Եւ ասոնց բնակութիւնը եղաւ Մեսայէ մինչև Սոփեր, արևելեան լեռը: 31Սէմի որդիները, իրենց տոհմերովը, իրենց լեզուներովը, իրենց երկիրներուն մէջ իրենց ազգերովը ասոնք են: 32Նոյի որդիներուն տոհմերը, իրենց ծնունդներուն ու ազգերուն համեմատ, ասոնք են. և ջրհեղեղէն ետքը ազգերը ասոնցմէ տարածուեցան երկրի վրայ:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981