Ծննդոց

11

Բաբելոնի աշտարակը

1Եւ բոլոր երկրի լեզուն մէկ, ու խօսուածքը մէկ էր: 2Ու եղաւ որ երբ արևելքէն կը չուէին, Սենաար երկրին մէջ դաշտ մը գտան ու հոն բնակեցան: 3Եւ իրարու ըսին, Եկէք աղիւսներ շինենք ու զանոնք կրակով եփենք: Եւ աղիւսները անոնց քարի տեղ եղան, ու ձիւթը անոնց ցեխի տեղ եղաւ: 4Եւ ըսին, Եկէք մեզի մը ու աշտարակ մը շինենք, որուն գլուխը մինչև երկինք հասնի , և մեզի ստանանք, որ չըլլայ թէ բոլոր երկրի վրայ ցրուինք: 5Եւ Տէրը մարդոց որդիներուն շինած քաղաքն ու աշտարակը տեսնելու իջաւ: 6Եւ Տէրը ըսաւ, Ահա ասոնք մէկ են, ու ամէնուն լեզուն մէկ է. և ասիկա շինելու սկսեցին. ու հիմա ինչ որ շինել կը խորհին, անոնցմէ պիտի չարգիլուի: 7Եկէք, իջնենք, և անոնց լեզուն հոն խառնակենք, որպէս զի ամէն մէկը իր ընկերին լեզուն չհասկանայ: 8Եւ Տէրը անկէ բոլոր երկրի երեսը ցրուեց զանոնք. ու քաղաքը շինելէն դադարեցան: 9Անոր համար անոր անունը Բաբելոն կոչուեցաւ, քանզի Տէրը հոն բոլոր երկրի լեզուն խառնակեց. և Տէրը անկէ բոլոր երկրի երեսը ցրուեց զանոնք:

Սէմին սերունդը

10Սէմի ծնունդները ասոնք են. Սէմ հարիւր տարեկան էր երբ ծնաւ Արփաքսադը ջրհեղեղէն երկու տարի ետքը: 11Եւ Սէմ Արփաքսադը ծնանելէն ետքը հինգ հարիւր տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 12Եւ Արփաքսադ երեսունհինգ տարի ապրեցաւ, ու ծնաւ Սաղան: 13Եւ Արփաքսադ Սաղան ծնանելէն ետքը չորս հարիւր երեք տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 14Եւ Սաղա երեսուն տարի ապրեցաւ, ու ծնաւ Եբերը: 15Եւ Սաղա Եբերը ծնանելէն ետքը չորս հարիւր երեք տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 16Եւ Եբեր երեսունըչորս տարի ապրեցաւ, և ծնաւ Փաղէկը: 17Եւ Եբեր Փաղէկը ծնանելէն ետքը չորս հարիւր երեսուն տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 18Եւ Փաղէկ երեսուն տարի ապրեցաւ, ու ծնաւ Ռագաւը: 19Եւ Փաղէկ Ռագաւը ծնանելէն ետքը երկու հարիւր ինը տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 20Եւ Ռագաւ երեսունուերկու տարի ապրեցաւ, ու ծնաւ Սերուգը: 21Եւ Ռագաւ Սերուգը ծնանելէն ետքը երկու հարիւր եօթը տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 22Եւ Սերուգ երեսուն տարի ապրեցաւ, ու ծնաւ Նաքովրը: 23Եւ Սերուգ Նաքովրը ծնանելէն ետքը երկու հարիւր տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 24Եւ Նաքովր քսանըինը տարի ապրեցաւ, ու ծնաւ Թարան: 25Եւ Նաքովր Թարան ծնանելէն ետքը հարիւր տասնըինը տարի ապրեցաւ, և տղաքներ ու աղջիկներ ծնաւ: 26Եւ Թարա եօթանասուն տարի ապրեցաւ, ու ծնաւ Աբրամը, Նաքովրը և Առանը:

Թարային սերունդը

27Եւ Թարայի ծնունդները ասոնք են. Թարա ծնաւ Աբրամը, Նաքովրը ու Առանը. և Առան ծնաւ Ղովտը: 28Եւ Առան մեռաւ իր հօրը Թարայի առջև իր ծննդեան երկրին, Քաղդէացւոց Ուր քաղաքին , մէջ: 29Եւ Աբրամ ու Նաքովր իրենց կիներ առին. Աբրամի կնոջ անունը Սարա էր, և Նաքովրի կնոջ անունը Մեղքա՝ աղջիկը Առանի, որ Մեղքայի ու Յեսքայի հայրն էր: 30Եւ Սարա ամուլ էր ու չէր ծնաներ: 31Եւ Թարա իր որդին Աբրամը ու իր թոռը Առանի որդին Ղովտը և իր որդւոյն Աբրամին կինը, իր հարսը Սարան, առաւ ու անոնց հետ Քաղդէացւոց Ուր քաղաքէն ելաւ դէպ ի Քանանու երկիրը երթալու համար. ու եկան մինչև Խառան, և հոն բնակեցան: 32Ու Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. և Թարա Խառանի մէջ մեռաւ:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981