Ծննդոց

33

Յակոբ Եսաւին կը հանդիպի

1Եւ Յակոբ իր աչքերը վերցուց ու նայեցաւ, և ահա Եսաւ կու գար ու անոր հետ չորս հարիւր մարդ. և իր զաւակները Լիայի ու Ռաքէլի ու երկու աղախիններուն բաժնեց: 2Եւ աղախինները իրենց զաւակներովը առջեւը դրաւ, և Լիան իր զաւակներովը ետեւը, և Ռաքէլը ու Յովսէփը ամէնուն ետեւը: 3Եւ ինք անոնց առջև անցաւ, ու մինչև իր եղբօրը մօտենալուն, գետնին հաւասար եօթը անգամ խոնարհութիւն ըրաւ: 4Ու Եսաւ զանիկա դիմաւորելու վազեց ու գրկեց զանիկա, և անոր պարանոցին վրայ ինկաւ ու համբուրեց զանիկա. և լացին: 5Ու Եսաւ իր աչքերը վեր վերցուց ու տեսաւ կիները ու զաւակները, և ըսաւ, Ասոնք քու ի՞նչդ են. և անիկա ըսաւ, Աստուծոյ քու ծառայիդ պարգեւած զաւակներն են: 6Այն ատեն աղախինները ու անոնց զաւակները մօտեցան ու խոնարհութիւն ըրին: 7Եւ Լիա ալ ու իր զաւակները մօտեցան ու խոնարհութիւն ըրին. և ետքը Յովսէփ ու Ռաքէլ մօտեցան ու խանարհութիւն ըրին: 8Ու Եսաւ ըսաւ, Այս քու բոլոր խումբդ ի՞նչ պիտի ըլլայ, որու ես պատահեցայ. և Յակոբ ըսաւ, Իմ տէրոջս առջև շնորհք գտնելու համար է: 9Ու Եսաւ ըսաւ, Ես շատ ունիմ, իմ, քուկդ քեզի ըլլայ: 10Եւ Յակոբ ըսաւ, Ոչ, կ՚աղաչեմ քեզի, եթէ հիմա քու առջեւդ շնորհք գտայ, իմ ձեռքէս ընծաս ընդունէ. քանզի քու երեսդ Աստուծոյ երեսը տեսնելու պէս տեսայ, և ինծի հաճեցար: 11Շնորհք ըրէ, քեզի բերուած ընծաս առ. քանզի ողորմեցաւ ինծի, և քանզի ես ամէն բան ունիմ. և ստիպեց անոր, ու ան ալ ընդունեց: 12Եւ անիկա ըսաւ, Ելլենք երթանք. ու ես քու առջեւէդ կ՚երթամ: 13Եւ Յակոբ ըսաւ անոր, Իմ տէրս գիտէ որ զաւակները մատղաշ են, ու ինծի հետ եղած հօտերը ու արջառները ձագերով են. և եթէ մէկ օր բռնութեամբ վարեն զանոնք, բոլոր հօտերը պիտի մեռնին: 14Ուրեմն թող իմ տէրս իր ծառային առջև անցնի. ու ես կամաց կամաց առջեւս եղած անասուններուն ոտքովը ու տղաքներուն ոտքովը կ՚երթամ, մինչև իմ տէրոջս Սէիր հասնիմ: 15Եւ Եսաւ ըսաւ, Արդ ինծի հետ եղող ժողովուրդէն քու քովդ ձգեմ. և անիկա ըսաւ, Ի՞նչ պէտք է. թող իմ տէրոջս առջև շնորհք գտնեմ: 16Այսպէս Եսաւ այն օրը իր ճամբան դարձաւ դէպ ի Սէիր: 17Եւ Յակոբ Սոկքովթ չուեց, ու իրեն մը շինեց և իր հօտերուն փարախներ շինեց. անոր համար այն տեղին անունը Սոկքովթ ըսուեցաւ: 18Եւ Յակոբ Միջագետէ դարձած ատենը Սիւքեմացւոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանու երկրին մէջ է, և քաղաքին առջև բնակեցաւ: 19Եւ իր վրանը կանգնած արտին կալուածքը Սիւքէմի հօրը Եմովրի որդիներէն ծախու առաւ հարիւր կտոր ստակի*: 20Եւ հոն մը շինեց, ու անունը Էլէլօհէ- * դրաւ:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981