Ծննդոց

36

Եսաւին սերունդը

1Եւ ասոնք են Եսաւի ծնունդները, որ է Եդովմ: 2Եսաւ իրեն կիներ առաւ Քանանու աղջիկներէն, Քետացի Ելօնի աղջիկը Ադդան, ու Խեւացի Սեբեգօնի աղջկանը Անայի աղջիկը Ողիբաման, 3Եւ Իսմայէլի աղջիկը, Նաբէօթի քոյրը Բասեմաթը: 4Եւ Ադդա ծնաւ Եսաւի՝ Եղիփազը, ու Բասեմաթ ծնաւ Ռագուէլը: 5Եւ Ողիբամա ծնաւ Յեուսը ու Յեգղոմը և Կորխը. ասոնք են Եսաւի որդիները որոնք ծնան իրեն Քանանու երկրին մէջ: 6Ու Եսաւ առաւ իր կիները ու տղաքները և աղջիկները ու իր տանը բոլոր մարդիկը, և իր հօտերը ու իր բոլոր անասունները, և իր բոլոր ստացուածքը զոր Քանանու երկրին մէջ ստացաւ, և իր եղբօրը Յակոբի երեսէն ուրիշ մը գնաց: 7Քանզի իրենց ստացուածքին շատ ըլլալուն համար չէին կրնար մէկտեղ բնակիլ. և իրենց հօտերուն պատճառաւ իրենց պանդխտութեամբ բնակած երկիրը բաւական չէր իրենց: 8Ու Եսաւ Սէիր լեռը բնակեցաւ. Եսաւ Եդովմն է: 9Եւ Սէիր լեռը եղող Եդովմայեցւոց հօրը Եսաւի ծնունդները ասոնք են: 10Եսաւի որդւոց անունները ասոնք են. Եսաւի կնոջ Ադդայի որդին Եղիփազ, ու Եսաւի կնոջ Բասեմաթի որդին Ռագուէլ: 11Եւ Եղիփազի որդիները Թեման, Օմար, Սեփով և Գոթամ ու Կենէզ էին: 12Եւ Թամնա Եսաւի որդւոյն Եղիփազի հարճն էր, որ Եղիփազի՝ Ամաղէկը ծնաւ. Եսաւի կնոջ Ադդայի որդիները ասոնք էին: 13Եւ Ռագուէլի որդիները ասոնք են. Նահաթ, Զարա, Սամմա ու Մէզա. ասոնք էին Եսաւի կնոջ Բասեմաթի որդիները: 14Եւ Եսաւի կնոջ Սեբեգօնի աղջկանը Անայի աղջկանը Ողիբամայի որդիները ասոնք են. և ծնաւ Եսաւի՝ Յեուսը ու Յեգղոմը և Կորխը: 15Եսաւի որդւոցմէ եղող իշխանները ասոնք են. Եսաւի անդրանկան Եղիփազի որդիները՝ Թեման , Օմար իշխան, Սեփով իշխան, Կենէզ իշխան, 16Կորխ իշխան, Գոթամ իշխան, Ամաղէկ իշխան. Եդովմի երկրին մէջ Եղիփազէ եղող իշխանները ասոնք են. ասոնք Ադդայի որդիներն էին: 17Ու Եսաւի որդւոյն Ռագուէլի որդիները ասոնք են. Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան. Եդովմի երկրին մէջ Ռագուէլէ եղող իշխանները ասոնք են. Եսաւի կնոջ Բասեմաթի որդիները ասոնք էին: 18Ու Եսաւի կնոջ Ողիբամայի որդիները ասոնք են. Յեուս իշխան, Յեգղոմ իշխան, Կորխ իշխան. Եսաւի կնոջմէ Անայի աղջիկը եղող Ողիբամայէ ծնած իշխանները ասոնք էին: 19Ասոնք են Եսաւի, այսինքն Եդովմի որդիները, և ասոնք են անոնց իշխանները:

Սէիրին սերունդը

20Եւ այն երկրին մէջ բնակող Քոռեցի Սէիրի որդիները ասոնք են. Ղոտան և Սոբաղ ու Սեբեգօն և Անա, 21Ու Դիսօն ու Եսեր և Դիսան. ասոնք էին Քոռեցւոց իշխանները, Սէիրի որդիները, Եդովմի երկրին մէջ: 22Եւ Ղոտանի որդիները Քոռի ու Հեմամ էին, ու Ղոտանի քոյրը Թամնա: 23Եւ Սոբաղի որդիները ասոնք են. Գաղուան ու Մանաքաթ և , Սեփով ու Օնամ: 24Եւ Սեբեգօնի որդիները ասոնք են. Այիա ու Անա. սա այն Անան է, որ իր հօրը Սեբեգօնի էշերը արածած ատենը անապատին մէջ ջերմուկները գտաւ: 25Եւ Անայի որդիները ասոնք են. Դիսօն, ու Անայի աղջիկը Ողիբամա: 26Եւ Դիսօնի որդիները ասոնք են. Ամադան ու Եսբան և Յեթրան ու Քառան: 27Եսերի որդիները ասոնք են. Բաղղան ու Զաաւան և Ական: 28Դիսանի որդիները ասոնք են. Հուս ու Առան: 29Քոռեցւոց իշխանները ասոնք են. Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգօն իշխան, Անա իշխան, 30Դիսօն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան. ասոնք են Քոռեցւոց իշխանները Սէիրի երկրին մէջ՝ իրենց իշխանութեան գավառներուն համեմատ:

Եդովմին թագաւորները

31Եւ ասոնք են այն թագաւորները որ Եդովմի երկրին մէջ թագաւորեցին, Իսրայէլի որդիներուն վրայ թագաւորի մը թագաւորելէն առաջ: 32Եւ Բէովրի որդին Բաղա թագաւորեց Եդովմի մէջ. ու անոր քաղաքին անունը Դեննաբա էր: 33Եւ Բաղա մեռաւ, ու անոր տեղ Բօսրացի Զարայի որդին Յոբաբ թագաւորեց: 34Եւ Յոբաբ մեռաւ, ու անոր տեղ Թեմանացւոց երկրէն Հուսամ թագաւորեց: 35Եւ Հուսամ մեռաւ, ու անոր տեղ Բադադի որդին Ադադ թագաւորեց, որ Մովաբի դաշտին մէջ Մադիանացիները կոտորեց. և անոր քաղաքին անունը Աւիթ էր: 36Եւ Ադադ մեռաւ, ու անոր տեղ Մասրեկացի Սամաղա թագաւորեց: 37Եւ Սամաղա մեռաւ, ու անոր տեղ Գետին քով Ռոբովթէ եղող Սաւուղը թագաւորեց: 38Եւ մեռաւ, ու անոր տեղ Աքոբորի որդին Բաղաանան թագաւորեց: 39Եւ Աքոբորի որդին Բաղաանան մեռաւ, ու անոր տեղ Ադադ թագաւորեց. և անոր քաղաքին անունը Փոգով էր. ու անոր կնոջ անունը Մետաբեէլ էր, որ Մէզաաբի աղջկանը Մատրեթի աղջիկն էր: 40Եւ իրենց տոհմերուն ու իրենց տեղերուն համեմատ իրենց անուններովը՝ Եսաւէ եղած իշխաններուն անունները ասոնք են. Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան, Ողիբամա իշխան, 41Էլա իշխան, Փինօն իշխան, Կենէզ իշխան, Թեման իշխան, 42Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան: 43Ասոնք են Եդովմի իշխանները իրենց բնակութեանը համեմատ՝ իրենց ստացուածքի երկրին մէջ. այս է Եսաւ Եդովմայեցւոց հայրը:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)