Հայտնութիւն

4

Երկնքի մէջ պաշտամունք

1Այս բաներէն ետքը տեսայ, և ահա երկինքի մէջ բացուած դուռ մը կար, և առաջին ձայնը զոր լսեցի` փողի նման էր, որ ինծի հետ կը խօսէր ու կ’ըսէր, Հոս ելիր ու ասկէ ետքը ըլլալու բաները քեզի ցուցնեմ: 2Եւ շուտ մը Հոգին իմ վրաս եկաւ. և ահա աթոռ մը դրուած էր երկինքի մէջ. 3Ու աթոռին վրայ մէկը նստեր էր. և նստողը յասպիս ու սարդիոն քարերու երեւութին նման էր: 4Եւ աթոռին բոլորտիքը ծիածան` զմրուխտի երևութի նման. ու աթոռին բոլորտիքը քսանըչորս աթոռներ, և այն աթոռներուն վրայ քսանըչորս երէցներ նստեր էին* ճերմակ հանդերձներ հագած, ու գլուխնին ոսկիէ պսակներ ունէին: 5Եւ աթոռէն փայլակներ ու ձայներ և որոտումներ կ’ելլէին, ու աթոռին առջև եօթը հատ բորբոքած կրակի ղամբարներ կային. որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն են: 6Եւ աթոռին առջև իբրև ապակեղէն ծով մը` ակնվանիի նման, և աթոռին մէջ ու աթոռին բոլորտիքը` չորս , որոնք աչքերով լեցուն էին առջևէ ու ետեւէ: 7Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, ու երկրորդ կենդանին` զուարակի նման, և երրորդ կենդանին մարդու երես ունէր, ու չորրորդ կենդանին` թռչող արծիւի նման: 8Եւ չորս կեդանիներուն ամէն մէկը շուրջանակի վեց վեց թև ունէր, ու ներսէն աչքերով լեցուն էին. ու չէին հանգչեր ոչ ցորեկը ոչ ալ գիշերը` ըսելով, Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր Ամենակալ, որ էր և որ է և որ պիտի գայ: 9Ու երբ այն կենդանիները ու պատիւ և գոհութիւն կու տային աթոռին վրայ նստողին, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից. 10Քսանըչորս երէցները աթոռին վրայ նստողին առջև կ’իյնային ու երկրպագութիւն կ’ընէին յաւիտեանս յաւիտենից Կենդանի եղողին, և իրենց պսակները աթոռին առջև կը ձգէին` ըսելով, Արժանի ես, Տէր, փառք ու պատիւ և զօրութիւն առնելու, վասն զի ամէն բան դուն ստեղծեցիր, և քու կամքովդ եղան ու ստեղծուեցան:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)